ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ Եղիշե Չարենց ... Մայր էր մտնում իրիկնային արևը` թեժ լույսով վառված- Ու երգելով կռվում էին ամբոխները խելագարված:
...Դաշտն էր դեմը, փռված էր նա` շառագունած ու արևուն,- Ու հետևում, ճամբի վրա հսկա քաղաքն էր երևում: Ծո՜յլ նազանքով, իրիկնային արևի տակ անփույթ փռված` Պսպղում էր քաղաքը հին` հազարերանք մի զանգըված: …Մայր էր մտնում իրիկնային արևը` թէժ լույսով վառված: Ու անվհատ կռւում էին ամբոխները խելագարված: ...Խենթ երգելով, կրակելով նրանք անցնում էին առաջ- Ու թշնամին փախուստ տուեց` ահաբեկված ու վտարված: ...Եկան իրենք, կռուով, երգով գրաւեցին կայանը մեծ- Իսկ թշնամին փախուստ տուեց ու քաղաքում պատսպարուեց: Սպասում են իրենք հիմա, որ մինչև լույս հանգստանան- Ու առաւօտ դուրս գան նորից և քաղաքի վրա գնան: ...-Պիտի երթան առա՜ջ հիմա, պիտի առնեն քաղաքը մեծ, Պիտի թափե՜ն նրա վրա հազարամեայ մաղձը իրենց: Քանդե՜ն պիտի ու աւերեն, տեղը փոշի՜ պիտի փռեն- Հազարամեայ քաղաքը այդ քանդե՜ն պիտի ու աւերեն: Այրե՜ն պիտի, խելագարված պիտի պարե՜ն հրդեհներում, Ու կարմրավառ կրակ ու կայծ պիտի փռեն երկրի հեռուն: ...Դէմը դաշտն էր անծայրածիր, ուր մշուշ էր արևագույն, Ու մշուշում շոգիացող, առաւօտի մարմանդ միգում, Կրկէսի պես մի վիթխարի, խայտաբղէտ, խայտանկար- Եզերքի մոտ ճանապարհի երևում էր քաղաքը քար...
|